Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով. ՊՊԾ-ն պարզաբանում է տվել․ «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

սերժ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորև մեր զրույցը Փոլադյանի հետ.

-Պարո՛ն ՓոլադյանՍերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ  դատական նիստերի դահլիճԻ՞նքն էր այդպես ցանկացել:

– Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, և փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով:

– Մյուսները չե՞ն ցանկացելթե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն:

– Որ պահին, որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ՝ մյուսների անվտանգության հետ կապված, կփորձենք նաև մյուսների մուտքը ևս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ:

-Նկատի ունեմ՝ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էրիսկ Սերգո Կարապետյանօրինակառանց թիկնապահների էր և դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների  ներքոՉե՞ք կարծումոր ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր  կար:

– Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաև ձեր կողմից բարձրացված մեսիջը և ապահովել նաև Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: