Արարատում 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել վերջինիս «ԳԱԶ 3110»-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

վթար

Փետրվարի 25-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Հ․-ն իր վարած «Toyota Sienna» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 57-ամյա Հովհաննես Մ․-ին և բախվել վերջինիս պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

վթար

Վթարի հետևանքով Հարութուն Հ․-ն և Հովհաննես Մ․-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, որտեղից վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

վթար