ԱԳ նախարարը Ջոզեֆ Բորելին ներկայացրել է ԼՂ հիմնահարցում ՀՀ սկզբունքային մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Մնացականյան-  Ջոզեֆ Բորելի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին: