Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները կորոնավիուսի հետևանքով արտակարգ դրություն են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

կորոնավիրուս

ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման անհանգստության ֆոնին: Այս մասին, INTERFAX-ի հաղորդմամբ՝ գրել է The Hill-ը։

Ըստ նրա՝ թեև քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հաստատվել, «գլոբալ պատկերն արագորեն փոխվում Է» և անհրաժեշտ Է «ուժեղացնել պատրաստվածությունը»:

«Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում Է աշխարհի տարբեր մասերում, և ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին վտանգից պաշտապանելու համար»,- մեջբերում Է թերթը։

Այս պահին ԱՄՆ-ում հաստատված Է հիվանդության 57 դեպք, նրանց թվում 40-ը տարահանված ուղևորներն են Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի Է կանգնած Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում։