Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2715-ի, վարակվածների թիվը՝ 81017-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

կորոնավիրուս 11

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով վարակման ընդհանուր թիվը հասել է 78000-ի, 29000 մարդ բուժվել է: Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում վարակի 401 նոր դեպք է գրանցվել, մահացել է 52 մարդ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ 

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվաների թիվը հասել է 81017, մահերինը՝ 2765-ի, բուժվածներինը՝ 30187-ի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը նվազել է՝ դառնալով 8850։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։