Հոնկոնգը կորոնավիրուսի պատճառով բնակիչներին 1300 դոլար կվճարի որպես աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Աշխարհ

Հոնկոնգի իշխանությունները բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (1,3 հազարական դոլար) կվճարեն, որպես սոցիալական աջակցություն կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով:

«Վերջին ամիսներին սոցիալական ցնցումները և կորոնավիրուսային վարակի նոր համաճարակը ծանր հարված հասցրեցին Հոնկոնգի տնտեսությանը։ Քննարկումներից հետո որոշեցի 10 հազարական հոնկոնգյան դոլար հատկացնել Հոնկոնգի՝ 18-ից բարձր տարիքի բնակիչներին՝ սպառման խթանման և բնակչության ֆինանսական բեռի թեթեւացման նպատակով»,-ինպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը։