Ադրբեջանում 7 մարդու մոտ կորոնավիրուս է կասկածվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

կորոնավիրուս

Ադրբեջանում յոթ մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսով վարակվելու կասկածով։ Նրանցից հինգն Իրանի քաղաքացի են։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝  ասվում է երկրի առողջապահության նախարարության և հանրապետության պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարությունում։

Երեքշաբթի Ադրբեջանում ավելի քան 20 մարդ կորոնավիրուսի կասկածանքով կարանտին գոտի էր տեղափոխվել։

«Համաձայն կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների՝ ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 7 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս է կասկածվում։ Նրանցից երկուսն Ադրբեջանի քաղաքացի են, մնացածը՝ Իրանի։ Նրանցից վեցի վիճակի մեջ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, մեկի ջերմությունը գերազանցում է նորման»,- ասված է հայտարարությունում։