Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

գարուն

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում

1
Երևան քաղաքում

1