ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

սամվելգրիգորյան

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակի Ֆեյսբուքայան էջից։

«Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ»,- ասված է գրառման մեջ: