Սիրիական բանակի կողմից Իդլիբում խոցվել է թուրքական անօդաչու թռչող սարք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

սիրիաիդլիբ

Սիրիական բանակը Իդլիբում Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber կայքից՝ հղում անելով սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությանը։

«Սիրիական բանակի ստորաբաժանումներն Իդլիբ նահանգի հարավ–արևելքում գտնվող Դադիհ գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի անօդաչու թռչող սարք են խոցել», - հայտնել է «SANA»-ն։

Նշենք, որ Թուրքիան շարունակում է զինուժ և զրահատեխնիկա տեղափոխել Իդլիբ։ Փետրվարի 25-ի առավոտյան Թուրքիայի բանակին պատկանող 50 զրահամեքենայից բաղկացած շարասյունը անցել է թուրք-սիրիական սահմանը և մուտք գործել Իդլիբ։