Զասը գալիս է Հայաստան․ հանդիպումներ կլինեն Փաշինյանի և ԱԳՆ, ՊՆ, ԱԱԽ, ԱԺ ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

զաս

Փետրվարի 26-28-ը Հավաքական անվտանգության համաձայնագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքէջից։

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ստանիսլավ Զասը՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաջին անգամ է այցելում Հայաստան: