«Վեդի» ԲԿ-ի տնօրենը List.am-ում 240 հզ․ դոլարով վաճառքի էր հանել դպրոցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

մարզպետ

«Իմ դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նրա նկատմամբ 5 գործ հարուցել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Հայց է ներկայացրել նաև Արարատի մարզպետարանը։

«Պահանջում ենք անհապաղ քրգործ հարուցել մեկ բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, իր աշխատավարձը բարձրացրել է, տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել»: 

Խոսքը «Վեդի» ԲԿ-ի տնօրենի մասին է։ Գործն այժմ դատարանում է․ քննչական գործընթացի ընթացքում այն կարճվել էր, այժմ բողոքարկում են գործի հարուցման և պատճառված վնասը վերականգնելու համար։

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաև մնացած քրգործերին: Նա մասնավորապես նշեց Ավշար համայնքի գործող ղեկավարի նկատմամբ դատական գործընթացի սկսումը: Մարզպետը նշում է,որ համայնքի ղեկավարը պետական գույքը դարձրել է համայնքի սեփականություն, ապա անօրինական սեփականացրել այն.

«Կառավարության 1997թ. համար 51 որոշմամբ՝ համայնքներին մի շարք գույքեր են փոխանցվել, համայնքի ղեկավարը գտել է, որ սոցիալ-կենցաղայինի մասին տողով դպրոցի մի մեծ շենք կարող է համայնքային դարձնել, ապա  աճուրդի միջոցով վաճառել իր վարորդին, վարորդն էլ, իր հերթին, համայնքապետի աղջկան: Պարզ է, որ աղջկա անունով է, բայց համայնքի ղեկավարինն է: Նա պայմանագիր է կապել իր աղջկա հետ և 4 տարի շարունակ տարածքը վարձակալել է ամսական 120 հազար դրամով: Դա  հայտնաբերել ենք 2019-ի գարնանը, Կադաստրի կոմիտե հարցում ենք ուղարկել և գործերն ուղարկել Դատախազություն, քրեական գործ է հարուցվել: Իրենք ընդունել են մեղքը»,- նշեց Սարգսյանը,- «Ակնկալվում է պետական շահի վերականգնում և դպրոցի շենքի վերադարձ պետությանը»:

Սարգսյանի խոսքով՝ ամեն ինչ բացահայտվել է համայնքի ղեկավարի՝ տարածքը վաճառելու. «List.am-ում հայտարարության մասին։ Այդ գույքը վաճառքի էր հանվել 200 հազար դոլարից ավելի գումարով, կարծեմ՝ 240 հազար դոլար: Փորձում էին վաճառել»,- ասաց մարզպետը: