Հունաստանը հաստատել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News   

կորոնավիրուս

Հունաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսի վարակման դեպքը։ Գրել է ТАСС-ը։

Վարակումը գրանցվել է Սալոնիկիում 38-ամյա կնոջ մոտ, ով եկել էր Իտալիայից։

«Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա կատարած ուղևորությունից  և այս պահին բարդություններ չկան»,- ասել է Հունաստանի առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։

ԱՆ-ի տվյալներով՝ կինը տեղափոխվել է Սալոնիկիի հիվանդանոց։