Ռոհանին հայտարարել է, որ Իրանում կարանտին չի հայտարվի․ երկրում կորոնավիրուսի 19 զոհ կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ռոհանի1

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրանի իշխանությունը կարանտին չի սահմանի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագահ Ռոուհանին կոչ է արել բնակչությանը ուշադրություն չդարձնել կորոնավիրուսի մասին խոսակցություններին, բայց ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական քայլեր։ Նա նաև խոստացել է, որ առաջիկա շաբաթներին կորոնավիրուսը արմատախիլ կարվի Իրանի տարածքում։

Ըստ Ռոուհանի՝ կորոնավիրուսը չպետք է դառնա զենք ընդդեմ Իրանի։

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակվածների թիվը հասել է 139, մահացածներինը՝ 19։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։