Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը․ կա վարակի գրանցման 16 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

կորոնվիրուս

Փարիզի Պիտ-Սալպտրիերի հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի առաջին քաղաքացին: Այս մասին հայտնում է BFMTV–ն՝ հղում անելով Առողջապահության գլխավոր տնօրենի Ժերոմ Սալոմոնին:

Կորոնավիրուսի վարակից մահացածը 60-ամյա տղամարդ է։ Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Ներկայումս ֆրանսիական պետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք, վերջին երեքը հայտնաբերվել են փետրվարի 25-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ֆրանսիայում ՉԺՀ- ի՝ 80-ամյա քաղաքացու մահը, որը Եվրոպայում COVID-19- ից մահացության առաջին դեպքն էր։

Տեսանյութեր

Live

Լրահոս