Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News   

Վրաստան

Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը, ժամը 16.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: