Հնդկաստանի վթարը 24 մարդու կյանք է խլել, ևս 5-ը վիրավոր են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

հնդկաստանվթար

Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Բունդի տարածաշրջանում ավտոբուսը գետն է ընկել։ Վթարից տուժել է 5 մարդ, 24-ը՝ մահացել։

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան՝ հարսանյաց հանդեսի 29 հյուրերի փոխադրման ժամանակ։ Ավտոբուսը կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում կամրջից ընկել է գետը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վարորդը գերազանցել է արագությունը, ինչպես նաև կամրջի երկայնքով բացակայել են արգելապատնեշները։