33-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել է թմրանյութ և «Մակարով» ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի զենք ու թմրամիջոցներ պահող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցառումները։ Այս համատեքստում հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ատրճանակ ու թմրամիջոց է պահում։ Փետրվարի լույս 25-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի քաշով, ինչպես և կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։