Ինչպես է կազմակերպվելու Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացու ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ընտրություններիմասնակցություն

«Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով՝սեփականատերը հանել է հաշվառումից, կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել մինչև 26.03.2020թ.՝ դիմելով անձնագրային և վիզաների վարչություն։ Ըստ գտնվելու վայրի, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար պետք է նշել քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը:

«Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք», - նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս