Սերժ Սարգսյանի կողքին կանգնող շատ գործարարներ գուցե վախից չեկան դատարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական նպատակ է՝ ցույց տալու համար, թե արդարադատությունն են ուզում վերականգնել։

«Գործող իշխանությունը, տրորելով արդարադատությունը, ստեղծել է օդից կախված մեղադրանք, որը շատ հեշտությամբ վերածելու է շոուի, որպեսզի հասարակության աչքին հերթական անգամ թոզ փչի՝ ասելով, թե փորձում են, յուրաքանչյուր քաղաքական գործչին համապատասխան մեղադրանքներ ներկայացնելով, արդարադատություն վերականգնել»,- ասել է Զաքարյանը։

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի համոզմամբ՝ նման գործերով հասարակության ուշադրությունը փորձում են հատկապես Արցախի հարցից շեղել։

Մանրամասները՝ տեսանյութում։