Նախիջևանը հայտնվել է անելանելի վիճակում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News   

.

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախիջևանը հայտնվել է անելանելի վճակում:

Եթե կորոնա վիրուսը աշխարհում առաջ է բերել մահվան սպառնալիք, ապա Նախիջևանի դեպքում այն դարձել է փաստացի շրջափակման պատճառ: Նախիջևանի համար միակ բաց ճանապարհ այսօր մնացել է Իրանը: Հենց Իրանի հետ բաց ճանապարհ ունենալու պատճառով էլ Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանը: Ադրբեջանում քննարկվում է Իրանի հետ սահմանի փակման հնարավորությունը, սակայն չի կարողանում ստանալ Թուրքիայի համաձայնությունը Նախիջևանի հետ սահմանի բացման մասով: Բանը նրանում է, որ Թուրքիան այս շրջանում գտնվելով բավականին լարված ռազմական գործողությունների մեջ Սիրիայում, չի կարող գնալ ռիսկի և թույլ տալ, որ ռիսկային երկրից ներթափանցի վիրուս , որը կարող է չեղարկել շատ հեռնկարային ռազմական պլաններ»: