Պերմյակովը գտնվում է ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

պերմյակով

Գյումրեցի Ավետիսյանների ընտանքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԺ-ի՝ ՌԴ արդարադատության նախարարությանն ուղարկած հարցումից։

Հիշեցնենք, որ 2016-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում Պերմյակովը փոխանցվեց ՌԴ-ին։ Ռուսաստանը ստանձնեց պարտավորություն՝ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին: Մինչ այժմ հայտնի չէր որեւէ տեղեկություն, թե ՌԴ-ում նա որտեղ է պահվում: 

2019 թվականի նոյեմբերի 7-ին մենք ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցմամբ խնդրել էինք այս պայմանավորվածության շրջանակներում ճշտել եւ տեղեկացնել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Պերմյակովը, ի՞նչ տիպի ռեժիմով է կրում պատիժը, ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:

Պերմյակովի առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան ՌԴ-ից հայտնել են, որ «դատապարտյալի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

Տեսանյութեր

Live

Լրահոս