«Համաճարակ» բառի օգտագործումը խուճապի առաջացման մեծ ռիսկեր է ենթադրում․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ԱՀԿ

«Իտալիայում, Իրանում և Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճը «խիստ մտահոգություն է առաջացնում», բայց վարակի տարածումը դեռ կարելի է պահել»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

««Համաճարակ» բառի անփույթ օգտագործումը ոչ մի զգալի օգուտ չի բերում, հակառակը, այն իրենից չարդարացված վախի և անպետք խուճապի առաջացման մեծ ռիսկեր է ենթադրում»,- հաղորդում է Reuters-ը:

Նա նաև հայտնել է, որ ԱՀԿ առաքելությունը, որը մոտակա օրերին պետք է մեկներ Իրան, գնում է արձակուրդ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։