Սերժ Սարգսյանն ասելիք չուներ, Արցախից խոսեց քրեական գործից շեղելու համար․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է՝ բոլոր նրանք, ովքեր բոյկոտում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իրականում «ՈՉ»-ի քարոզ են տանում։ 

«Կան անձիք, ովքեր անթաքույց արտահայտում են իրենց տեսակետը և «ՈՉ» են քարոզում, բայց և կան մարդիկ, ովքեր նախապես ունեցել են «ՈՉ» դիրքորոշում, սակայն այսօր, հասկանալով, որ դա քաղաքական առումով այնքան էլ շահեկան չէ, քարոզում են բոյկոտել, որը մենք նույնականացնում ենք «ՈՉ»-ի հետ։ Եթե ուշադրություն դարձնենք նրանց մեկնաբանություներին, որոնք բոյկոտ են քարոզում, կտեսնենք, որ իրականում այն ոչ թե բոյկոտի, այլ «ՈՉ»-ի քարոզ է»,- ասել է Մակունցը՝ անդրադառնալով «ՈՉ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե «ՈՉ»-ն ընդհատակյա քարոզ է անում։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության մասին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ՀՀ-ում 2018-ից ի վեր չկան և չեն կարող լինել քաղաքական հետապնդումներ։

Շարունակությունը՝ տեսանյութում։