Բախվել են 22-ամյա վարորդի Mercedes-ն ու 30-ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 34 PL 716 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Պ.-ի վարած Toyota Camry մակնիշի 05 OG 005 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս