«Այո»-ի շտաբի բրենդինգի գումարը կփոխանցվի «Երեկոյան Երևան» թերթի նախկին աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը որոշել է բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը փոխանցել ոչ թե հաղթող «Garօօn Agency» կազմակերպությանը, այլ «Երեկոյան Երևան» թերթի նախկին աշխատակիցներին՝ 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի միջև, յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ , քանի որ Ստեփան Նարոյանը, որը նկարի հեղինակն է, մահացած է: Գումարը կփոխանցվի նրա ժառանգներին:

«Այժմ աշխատանքներ են տարվում ժառանգներին գտնելու ուղղությամբ»,-ասաց Պապիկյանը:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, պարզվում է, նոր չէ մտածված։ Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած լոգոյի «Այո»-ն։

Տեսանյութեր

Live

Լրահոս