«Իդլիբի համար մեր տված վերջնաժամկետը սպառվում է». Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած կուսակցութան խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է Իդլիբում տիրող իրավիճակին։ Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Իդլիբում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։

«Ռուսաստանը չի ուզում ընդունել մարդկային զգայուն գործոնի առկայությունը։ Վերջնաժամկետը, որ մենք տվել էինք մեր դիտորդական աշտարակները շրջափակողներին, արդեն սպառվում է»,- հիշեցրել է Թուրքիայի նախագահը։ 

Նա կրկնել է ավելի վաղ ևս հնչեցված այն միտքը, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է դուրս գան Սոչիի հուշագրով սահմանված տարածքներից։ 

«Մեր պահանջն այն է, որ ռեժիմը (Սիրիայի կառավարական ուժերը՝ խմբ․) դուրս գա Սոչիի հուշագրի սահմաններից, այսինքն՝ հեռանա մեր դիտորդական կետերից։ Այս պահին մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտվել օդային տարածքից։ Հուսանք, որ շուտով դրա լուծումը կգտնվի։ Իդլիբում ոչ մի քայլ անգամ չենք նահանջելու, ռեժիմին դուրս ենք մղելու մեր նշած սահմաններից» , - փորձել է հավաստիացնել Էրդողանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին մեջլիսում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերին մինչև փետրվարի վերջը ժամանակ է տալիս՝ վերոնշյալ տարածքներից դուրս գալու համար։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս