Կարգելվի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան և հակառակը

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

/

Երկու շաբաթով կարգելվի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան և հակառակը՝ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա գնալ Իրան:Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը:

50-ամյա հիվանդ տղամարդը փետրվարի 25-ին Վրաստան է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով: