Պատրաստվում են ցնցումներին. կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

/,.

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել։ Օրերս հանրային քննարկման է ներկայացվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233-ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Ինչո՞վ է բացատրվում այս երկարաժամկետ զորահավաքը, քանզի, ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, զորահավաքների համար ընդունված է եղել առավելագույնը մեկ ամիս ժամանակը։ Պաշտոնական բացատրությունը սա է՝ քանի որ վերջին տարիներին «ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացում»՝ պետք է սովորեցնել նոր զենքերին տիրապետելը։

Մեր աղբյուրները, կապված զորահավաքի ժամկետի հետ, նշում են նաեւ, որ դա պայմանավորված է մարտի 31-ին սպասվող Արցախի ընտրություններով եւ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեով․ «Ամրացնում են պաշտպանական համակարգը, պատրաստվում հնարավոր ցնցումներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում