Կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գնահատելու համար ԱՀԿ-ի փորձագետները կայցելեն Իրան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

իրան

Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին, գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն առաջիկա հանգստյան օրերին կայցելեն Իրան՝ գնահատելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը: 

«ԱՀԿ-ի թիմն առաջիկա հանգստյան օրերին կայցելի Իրան՝ աջակցություն ցուցաբերելու»,-փետրվարի 26-ին՝ ԱՀԿ-ի առաքելության հետ կայացած հանդիպման ժամանակ, ասել է պաշտոնյան։  

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը փետրվարի 26-ին հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, նրանցից 19-ը մահացել են: 

Իրանում կորոնավիրուսի տարածմանն անդրադարձել է նաև նախագահ Հասան Ռոհանին՝ արձագանքելով նաև Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները։ 

«Կորոնավիրուսը չպետք է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել է Ռոհանին։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։