Դիլիջանի ոլորաններում մեքենան բախվել է ծառերին․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

վթար

Փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։10--ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։ Գրել է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարները։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս