Բացառվում է, որ կորոնավիրուսի առկայությունը Կառավարությունը թաքցնի հանրությունից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսին, նշելով, որ կարելի է արձանագրել, թե բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով․

«Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի»։

Փաշինյանի հավաստիացմամբ՝  բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նա նշել է, որ ծնողները, հարազատները ըմբռնումով պետք է մոտենան։

«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասել է Փաշինյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հորդորել չթուլացնել զգոնությունը։

 Ավինյանը նշել է, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան, եթե վիրուսը ներթափանցի Հայաստան՝ , կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են, այս պահին անհանգստացնող ոչինչ չկա