Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է և 2019 թվականը պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը, կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2019 թվականին Հայաստանում գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, ինչը ԵԱՏՄ անդամ և հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»։ Այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտել է՝ առաջին տարին է, երբ մշակվող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում գյուղատնտեսությունից ավելին է:

«Տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտը, ապրանքների և ծառայությունների արտահանումը 10,3 տոկոսով է աճել: Խոսել եմ արտադրողների հետ, մրգային գինիների հետ կապված հետաքրքրիր պրոցեսներ են գնում, մենք պետք է աջակցենք նրանց, քանի որ նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Աշխարհում նռան գինին սկսում է ավելի դուր գալ և այս համատեքստում արժե մտածել մեր ինտելեկտուալ սեփականությունը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ում գրանցելու մասին», - ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ  15 տոկոս զբոսաշրջության աճ կա, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2,1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27,6 տոկոսով․

«Նախկինում արված քաղաքակաան հայտարարության շրջանակներում բյուջեի եկամուտները աճել է 43,6 տոկոսով՝ մեկ միլիարդ 60 միլիոն դոլարով: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե «որտեղ եք ուզում մեզ գցեք»։ Մեր հույսը այն է եղել, որ բիզնեսը, գործընկերային քայլը գնահատելով, այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»։

Փաշինյանի պնդմամբ՝ Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի։

Տեսանյութեր

Live

Լրահոս