Իտալիայում վարակվածների թիվը հասել է 470-ի․ ԱՀԿ-ն հայտարարել է,որ վիրուսն արագ է տարածվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնա

Եվրոպայում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հիմնական «օջախում»՝ Իտալիայում, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 25 տոկոսով։ Դեպքերն առավել շատ հանդիպում են երկրի հյուսիսային հատվածում՝ Լոմբարդիայում և Վենետոյում: 

Երկրում, վերջին տվյալների համաձայն, վարակակիրների թիվը հասել է 470-ի, մահացածներինը՝ 12-ի, բուժվածներինը՝ 3-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանից կորոնավիրուսը շատ արագ է տարածվում։ Երկրի կառավարությունը պնդում է, որ բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են վիրուսի տարածումը կանխելու և հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու համար: Փակվել են դպրոցները, համալսարանները, կինոթատրոնները, չեղարկվել են հանրային միջոցառումներ: 

Իրան

Նշենք, որ նոր տեսակի կորոնավիրուսով մոտ 40 երկրում արդեն վարակվել է ավելի քան 80 000 մարդ, չնայած վարակակիրների ճնշող մեծամասնությունը Չինաստանում են գտնվում: Վերջին օրերին վարակման առաջին դեպքերին են գրանցվել Ավստրիայում, Խորվաթիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Վրաստանում և Հյուսիային Մակեդոնիայում: Այս երկրներում վարակվածների մեծ մասը Իտալիայից է եղել, և ենթադրվում է, որ հենց այնտեղ էլ վարակվել են:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։