Կորոնավիրուսով վարակման դեպքեր կան բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ասյա.

«South China Morning Post»-ը գրում է, որ փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 48 երկրում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից: Միայն վերջին 1 օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ևս 11 երկրում՝ Վրաստանում, Էստոնիայում, Ալժիրում, Հյուսիսային Մակեդոնիայում, Բրազիլիայում, Հունաստանում, Պակիստանում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Դանիայում: 

Աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 82,221 դեպք, մահացու ելքերը 2,807-ն են, առողջացել է 32,945 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհում սկսել է տարածվել ավելի արագ, քան Չինաստանում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։