Սահմանադրական հանրաքվեի շրջանակներում Գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News   

սդ

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:

Այս աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների բազմազանությունը, այդ շրջանակում հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով փետրվարի 27-ից ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511589 հեռախոսահամարով:

Վերջինս կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝  աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա: