ՀԱՊԿ-ն կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. Կոպիրկինը՝ Արցախի խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական համագործակցությունն անվտանգության ոլորտում կարող են ապահովել կայունություն հայ-ադրբեջանական սահմանին։

«ՀԱՊԿ-ը խաղում է կարևոր դեր այն հարցում, որ իրադրությունը բացասական ուղղությամբ և սցենարով չզարգանա և էսկալացիա տեղի չունենա: Սա շատ կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է:

ՀԱՊԿ շրջանակում նաև կա հայ-ռուսական երկկողմանի համագործակցություն անվատնգության ոլորտում: Կարծում եմ՝ այս ֆակտորները բավականին ծանրակշիռ են խաղաղություն և կայունությունուն հաստատելու համար»,-ասել է Կոպիրկինը: