Մոսկվայում կկանգնեցվի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

Վարդանյաններ

Խորհրդային միության հերոս,  լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի՝ գործակալ «Անրիի» պատվին հուշարձան կտեղադրվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։ Գրել է ТАСС-ը։

Ըստ նրա՝ հուշարձանի տեղադրման մասին փաստաթղթերը գտնվում են քաղաքապետարանի ուսումնասիրության ներքո,  բայց այնտեղ գաղափարին դրական են արձագանքել, խոսքը փաստաթղթերի գրանցման մասին է։

Պլանավորվում է, որ հուշարձանը կտեղադրվի Նոր Մոսկվայում №2070 դպրոցի տարածքում, որը հնարավոր ա Վարդանյանի անունով կոչվի։

Քանդակի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչովն է: