Այո՛, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Այո՛, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այո՛, այլևս երբեք հայ զինվորի համար նախատեսված որևէ բան չի գողացվելու, այո՛, 800 հեկտարը ոչ թե ռազմավարական ինչ-որ չպետքական տարածք է, այլ անվտանգություն, այո՛, մենք ունենք շատ ավելի լավ զենքեր, քան 80-ականի զենքերն են...

Այո՛.. այո՛, այո՛»,-գրել է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ փետրվարի 25-ին Շենգավիթի դատարանում կայացել է Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, որի մեկնարկից առաջ դատարանի դիմաց հավաքված իր աջակիցների ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։