Կորոնավիրուսի պատճառով փակվում է Հարավային Օսիա-Վրաստան սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

հարավայինօսիավրաստան

Կորոնավիրուսի պատճառով Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը։ Այս մասին տեղեկացվում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Վարակվածը 50-ամյա մի տղամարդ է։ Նա Վրաստան էր ժամանել Ադրբեջանից՝ մինչ այդ գտնվելով Իրանում:

«Հարավային Օսիայի տարածքում COVID-19- ի բռնկումը կանխելու համար Անվտանգության խորհուրդը որոշել է ամբողջովին փակել Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը՝ մինչև հատուկ ծանուցում ստանալը», - ասվում է հայտարարության մեջ: