Իտալիայում ուկրաինուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ուկրաինուհիկորոնավիրուս

Ուկրաինացիների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է interfax.com.ua կայքը` հղում անելով իտալական Fanpage պարբերականին:

«Աղջիկը, որը մի քանի օր իրեն վատ էր զգում, երեկ գնացել է Սան Լուկա դի Վալլո դելլա Լուկանիայի հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսի թեստ անցնելիս դրական պատասխան է ունեցել։ Բոլոր նրանք, ովքեր շփում են ունեցել հիվանդ աղջկա հետ, նրան ուղեկցել հիվանդանոց, որոշ ժամանակ կանցկացնեն կարանտինում»,-ասված է պարբերականի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը (ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից), մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Ամենաշատը տուժել են Լոմբարդիայի շրջանում (258 դեպք, որից 9-ը՝մահվան), Վենետոյում՝ 71 դեպք, որից 2-ը՝ մահվան, Էմիլիա-Ռոմանիայում՝47 դեմք՝ 1 մահով։