«Ատալանտա» - «Վալենսիա» հանդիպմանը մասնակցած լրագրողը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

ֆուտբոլ

Իսպանացի լրագրողի մոտ Միլան այցելությունից հետո կորոնավիրուս է ախտորոշվել։

44-ամյա տղամարդը Իտալիա էր մեկնել էր հետևելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտա» - «Վալենսիա» հանդիպմանը։

Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 453-ի, մահացել է 12 մարդ։

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի «Ինտեր» - «Լուդոգորեց» հանդիպումը փետրվարի 27-ին Միլանում կանցկացվի առանց երկրպագուների։