Պարոն Փաշինյան, արդեն 6 ամիս է՝ ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ղազինյան

«Արդեն 6 ամիս է՝ ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ․ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն:

Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար»,-ընդգծել է նա:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս