«ՄԱՊ»-ի Ալիկի ազատ արձակման որոշման դեմ բողոքը մերժվել է․ նա կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ալիկպետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նա մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ձերբակալել էին նաև նրա որդուն՝ Մակար Պետրոսյանին, որին որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս