Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Կորոնա11
«Daily Mail» պարբերականը գրում է, որ Հռոմի Պապի վատառողջ վիճակը ստիպել է նրան չեղարկել Վատիկանում կազմակերպված որոշ միջոցառումներ։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ որոշ լուսանկարներում երևում է, որ Պապը հազում և փռշտում է։ Վատիկանը, սակայն, որևէ հստակ տեղեկություն չի հայտնում Ֆրանցիսկոս պապի հիվանդության մասին։

Ավելի վաղ Սուրբ Պետրոսի հրապարակում Պապը զորակցություն էր հայտնել կորոնավիրուսով վարակվածներին և բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ: Այդ օրը Պապը ոչ միայն սեղմել էր մարդկանց ձեռքերը, այլև համբուրել նրանց գլուխները՝ քայլելով ամբոխի միջով։

«Daily Mail»-ը նաև hայտնում է, որ Ֆրանցիսկոսը նախատեսում էր մեկնել Սուրբ Հովհաննեսի Լաթերանյան բազիլիկ և հանդիպել Հռոմի հոգևորականության հետ պահքի շրջանում պատարագ տոնելու համար:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2,814-ի, վարակվածներինը 82,588-ի։ Իտալիայում վարակվածների թիվւ հասել է 528-ի, մահացածներինը՝ 14-ի։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։