ՍԴ դատավորները պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

բաբայան

«Նրանք պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման․ ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ իր էջում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով ՍԴ դատավորներին։

«Շնորհավորում եմ բոլորիս։ ՍԴ դատավորներից որևէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց։ Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը և պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- ասված է գրառման մեջ: