Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

իրանիփոխնախագահ

Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Իրանում «Covid-19» կորոնավիրուսով վարակվել էին նաև Իրանի առողջապահության փոխնախարարն ու երկու պատգամավորներ։

Այսօրվա դրությամբ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 մարդ։

Վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի՝ Անտարկտիդայից։ Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։