Չինական քաղաքում $1400 պարգևավճար են խոստանում նոր կորոնավիրուսի մասին հաղորդելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

.

Չինաստանի Հուբեյ նահանգի քաղաքներից մեկը պարգևատրում է բնակիչներին նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված ախտանշանների մասին ակտիվորեն հաղորդելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ըստ իշխանությունների տարածած հայտարարության յուրաքանչյուր բնակիչ, որը կհաղորդի ախտանշանների կամ հիվանդության հաստատված դեպքի մասին, 10 000 յուան ($1,426) պարգևավճար կստանա:

Բացի այդ, հիվանդները, որոնք իրենք ցանկություն կհայտնեն հետազոտվելու և կհայտնվեն «կասկածելի դեպքերի» շարքում, կպարգևատրվեն 2000 յուանով ($285). Իսկ նրանք, ում մոտ առաջին հետազոտությունից հետո հիվանդություն չի հայտնաբերվի, կպարգևատրվեն 1000 յուանով ($142):

Այս նոր նախաձեռնությունն ուղժի մեջ է մտել հինգշաբթի օրը: