Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

.

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրուշահին։ Այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ նախկին դեսպանին մեկ օր առաջ են տեղափոխել Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ հաստատվել է կորոնավիրուսը:

Տարեց դիվանագետը հիվանդացել էր Ղոմում, իսկ այսօր, արդեն մահացել է։