KIA-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

.

Այսօր՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում KIA մակնիշի 36 MD 814 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտա-Վիկտոր Համբարձումյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օգնել է վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: